Рубрика: 1-ին դասարան, Դասի պլան

01.04.2020թ․

Без названия

Մայրենի
Այբբենարան — էջ 142 «Հայերենի տառերը» կարդալ
Հրաշք տետրում արտագրել «Հայերենի տառերը»

Մաթեմատիկա —էջ 62-63
Կիլոգրամ
Առարկայի զանգվածը չափում են կշեռքով։
Կիլոգրամը կարճ գրվում է կգ։
Առաջադրանք 1 — Բանավոր
Տե՛ս, թե որքան է յուրաքանչյուր կշեռքի նժարին դրված խնձորների զանգվածը․
— Դեղին խնձորների զանգվածը 2 կգ է։
— Կարմիր խնձորների զանգվածը 3 կգ է։
Առաջադրանք 2 — Բանավոր․
Պարզի՛ր թե որքան են մրգերի ու բանջարեղենի զանգվածները։ Դրանցից ո՞րն է ամենածանրը․
1-ին նկար —  զանգվածը 4 կգ է։   /ամենածանրը/
2-րդ նկար — զանգվածը 2 կգ է։
3-րդ նկար — զանգվածը 3 կգ է։
4-րդ նկար — զանգվածը 1 կգ է։
Առաջադրանք 3 — Բանավոր․
Հավի զանգվածը 2 կգ է։ Բադը հավից ծանր է 2 կգ-ով։ Որքա՞ն է բադի զանգվածը։   2+2=4կգ
Առաջադրանք 4 — Գրավոր․
Թվերը նախ կարդա՛ աճման կարգով՝ փոքրից մեծ հերթականությամբ, ապա գրի՛ր տետրում․
6,8,10,12,17։
Առաջադրանք 5 — Գրավոր․
Վերականգնի՛ր հավասարությունը․ /2,7,8,9,10,20/
10+2=12               20-10=10
17-7=10                8+2=10
10+10=20             9-9=0
Առաջադրանք 6 — Գրավոր․
Պատկերը փոխարինի՛ր թվով այնպես, որ ստանաս անհավասարություն․
11+Օ<19
օրինակ՝ 11+3<19  / 0,1, 2,4,5,6,7/
Առաջադրանք 7 — Բանավոր․
Ձևակերպի՛ր հարցը և լուծի՛ր խնդիրը․
Գագիկը գծել է 5 շրջան։ Իսկ Լուսինեն՝ 3 քառակուսի։․․․․․․․․
Հարց՝ Քանի՞ պատկեր են գծել միասին — 5+3=8
Առաջադրանք 8 -Բանավոր․
Ուշադիր նայի՛ր նկարին, ծածկի՛ր այն և ռոբոտները թվարկի՛ր ըստ պատկերված հերթականության․  8,1,4,3,2,5։

Рубрика: 1-ին դասարան, Դասի պլան

31․03․2020թ․

_1308-84

Մայրենի
Այբբենարան — էջ 142 «Հայերենի տառերը» կարդալ
Հրաշք տետրում գրել հայերենի տառերն ու տառերի անունները —էջ 143 
Էլեկտրոնային Այբբենարան —  «Հայերենի տառերը» — էջ 5-7

Մաթեմատիկա
Դիտել տեսանյութը — 11-20 թվեր
Մաթեմատիկա — էջ 61
Առաջադրանք 1 — Հաշվի՛ր 1-ից մինչև 20-ը և պատասխանի՛ր Այգի հարցերին․
Հաշվելիս ո՞ր թիվն է ավելի շուտ հանդիպում․
8-ը, թե՞ 5-ը                     -5-ը
4-ը, թե՞ 6-ը                     -4-ը
12-ը, թե՞ 8-ը                   -8-ը
14-ը, թե՞ 16-ը                -14-ը
18-ը, թե՞ 13-ը                -13-ը
12-ը, թե՞ 20-ը                -12-ը
Առաջադրանք 2 -Գրավոր․
Նախ մտովի հաշվի՛ր և պարզի՛ր, թե որ թիվն է հաշվելիս ավելի շուտ հանդիպում, ապա համեմատի՛ր թվերը /<,>,=/.
Կարծում եմ չես մոռացել այս կանոնը՝
Հաշվելիս փոքր թիվը  շուտ է հանդիպում, իսկ մեծ թիվը՝  ուշ։
10<13
17>10
2<12
5<15
13>3
16>8
2<8
5>1
Առաջադրանք 3 — Գրավոր․
3,4,5,7,9,10 թվերից յուրաքանչյուրը փոքրացրու՛ կամ մեծացրո՛ւ 3-ով և կազմի՛ր հավասարություն․
3+3 =6                                  3-3=0
4+3=7                                   4-3=1
5+3=8                                   5-3=2
7+3=10                                 7-3=4
9+3=12                                 9-3=6
10+3=13                               10-3=7
Առաջադրանք 4 — Մարինեն ուներ 1 տասնյակ կոնֆետ։ Եղբայրը նրան տվեց ևս 3 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ունեցավ Մարինեն։
Խնդիր 4 (էջ 61)
Մարինեն ուներ — 1 տասնյակ /10/ կոնֆետ
Եղբայրը տվեց — 3 կոնֆետ
Դարձավ —  ? կոնֆետ
Լուծում
10+3=13 (կոնֆետ)
Պատ․՝ 13 կոնֆետ։
Առաջադրանք 5 — Բանավոր․
Կատարել գործողությունները․
10-8=2
2+6=8
8+2=10
10+4=14
14-4=10
10-7=3
3+7=10
10-5=5

 

 

Рубрика: 1-ին դասարան, Դասի պլան

30․03․2020թ․

maxresdefault (2)Մայրենի — և տառանշանի ուսուցում
Այբբենարան — էջ 141 կարդալ
Էլեկտրոնային Այբբենարան — և դիտել
Տետրում գրել — և
Գրել հետևյալ բառերը 1-ական տող՝
նաև, թեև, ևս, տերև, երևալ, արև, Եվա, Երևան, Սևակ, Լևոն, Արևիկ, Գևորգ:
Դիտել  տեսանյութը — Նկարում ենք Եվ-ին

Մաթեմատիկա — Թվերի համեմատումը 20-ի սահմաններում — էջ 60
Առաջադրանք 1 — Գրավոր
Համեմատի՛ր և աստղանիշի փոխարեն  դի՛ր < կամ > նշանը․
20>15          13<17        14=14
Առաջադրանք 2 — Գրավոր․
Համեմատի՛ր քանոնով․ /մեծ է այն թիվը, որն ավելլի աջ է/
12<13
17>14
12>10
15=15
13>8
3<12
Առաջադրանք 3 — Բանավոր․
Արան սեղանին դրեց 5 սպիտակ և 3-ով ավելի կարմիր հաշվեձողիկ։ Արան քանի՞ կարմիր հաշվեձողիկ դրեց սեղանին։
Պատասխան՝ 5+3=8 /կարմիր հաշվեձողիկ/ ։
Առաջադրանք 4 — Գրավոր․
Վերականգնի՛ր հավասարությունը․  /+,-,0,2,3,4,5,6/
8=2+6
10=12-2
4=3+1
14=4+10
3+5=8
5-0=5
Առաջադրանք 5 — Բանավոր․
1 հաշվեձողիկ ավելացնելով ստացի՛ր 3 եռանկյուն։

Գունավոր ձվիկներ — դիտեք տեսանյութը, ցանկության դեպքում պատրաստեք 🙂

 

 

Рубрика: 1-ին դասարան, Դասի պլան

28․03․2020թ․

maxresdefault (1)

Մայրենի — Ֆ հնչյուն-տառի ուսուցում
Այբբենարան — էջ 140 կարդալ
Էլեկտրոնային Այբբենարան — Ֆֆ դիտել
Տետրում գրել — Ֆ ֆ
Գրել հետևյալ բառերը 1-ական տող՝
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, տուֆ, տորֆ, կարտոֆիլ, ասֆալտ, Նունուֆար, Րաֆֆի, Ֆրիկ։
Արտագրել շուտասելուկն ու նախադասությունը․
Շուտասելուկ
Ծառը խշշում է,
Գետը վշշում է,
Ջուրը թշշում է,
Օձը ֆշշում է։
Ֆրիկն ու Րաֆֆին հայ գրողներ են։
Դիտել տեսանյութը — Ֆ տառով նկարում ենք Ֆուտբոլիստ

Մաթեմատիկա — Թվի ներկայացումը տասնյակի և միավորների գումարի տեսքով- էջ 58-59
Առաջադրանք 1 — Գրավոր․
11=1տ․+1մ․
12=1տ․+2մ․
13=1տ․+3մ․
14=1տ․+4մ․
15=1տ․+5մ․
16=1տ․+6մ․
17=1տ․+7մ․
18=1տ․+8մ․
19=1տ․+9մ․
Առաջադրանք 2 — Բանավոր․
Ասա՛ այն թիվը, որը պարունակում է․
1 տասնյակ և 5 միավոր — 15
1 տասնյակ — 10
1 տասնյակ և 7 միավոր — 17
1 տասնյակ և 4 միավոր — 14
2 տասնյակ  — 20
1 տասնյակ և 3 միավոր — 13
Առաջադրանք 3 — Գրավոր
Արկղում կար 18 ընկույզ։ Գագիկը դրանցից մեկ տասնյակը վերցրեց, իսկ մնացածը թողեց Հայկին։ Քանի՞ ընկույզ մնաց Հայկին։
Խնդիր 3 (էջ 58)
Կար — 18 ընկույզ
Գագիկը վերցրեց — 1 տասնյակ (10)
Հայկին մնաց — ? ընկույզ
Լուծում
18-10=8 (ընկույզ)
Պատ․՝ 8 ընկույզ։
Առաջադրանք 4 — Բանավոր
Առաջադրանք 5 — Գրավոր
10+7=17              14-4=10
17-7=10               10+4=14
Առաջադրանք 6 — Բանավոր
Օգտվելով նկարից՝ ասա,՛ թե շաբաթվա ո՞ր օրն է եղել սլաքով նշված օրից 1 օր առաջ և 1 օր հետո․
1- երկուշաբթի, չորեքշաբթի
2- շաբաթ, երկուշաբթի
3 — չորեքշաբթի, ուրբաթ
4 — շաբաթ, երկուշաբթի
Առաջադրանք 7 — Գործնական աշխատանք
Հաշվեձողիկներն այնպես տեղափոխել, որ դրանց քանակները խմբերում հավասարվեն։

Եկե՛ք ածիկ ցանենք

 

 

Рубрика: 1-ին դասարան, Տոներ, Ֆոտոպատում, Ես և շրջակա աշխարհը

Էլ ի՞նչ Զատիկ, առանց ածիկ

zatiki-coren-9

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։Այս տարի Զատիկը ապրիլի 12-ին է։
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»
Ներկված ձվերը տեղավորում են ածիկի մեջ։ Ածիկը համարվում է մեռնող ու հարություն առնող կյանքի խորհրդանիշ։ Այսինքն՝ ցորենը ցանում ես՝ մեռնում է, հետո ծլում է ու դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը։
Եկե՛ք ածիկ ցանենք։ Ածիկ ցանելու համար մեզ անհրաժեշտ է զամբյուղ կամ ափսե, բամբակ, ցորեն կամ ոսպ։