Рубрика: 1-ին դասարան, Տոներ, Ֆոտոպատում, Ես և շրջակա աշխարհը

Էլ ի՞նչ Զատիկ, առանց ածիկ

zatiki-coren-9

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։Այս տարի Զատիկը ապրիլի 12-ին է։
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»
Ներկված ձվերը տեղավորում են ածիկի մեջ։ Ածիկը համարվում է մեռնող ու հարություն առնող կյանքի խորհրդանիշ։ Այսինքն՝ ցորենը ցանում ես՝ մեռնում է, հետո ծլում է ու դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը։
Եկե՛ք ածիկ ցանենք։ Ածիկ ցանելու համար մեզ անհրաժեշտ է զամբյուղ կամ ափսե, բամբակ, ցորեն կամ ոսպ։