Рубрика: Ես և շրջակա աշխարհը
Էլ ի՞նչ Զատիկ, առանց ածիկ
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։Այս տարի Զատիկը ապրիլի 12-ին է։
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ:Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»
Ներկված ձվերը տեղավորում են ածիկի մեջ։ Ածիկը համարվում է մեռնող ու հարություն առնող կյանքի խորհրդանիշ։ Այսինքն՝ ցորենը ցանում ես՝ մեռնում է, հետո ծլում է ու դուրս է գալիս կանաչը՝ խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը։
Եկե՛ք ածիկ ցանենք։ Ածիկ ցանելու համար մեզ անհրաժեշտ է զամբյուղ կամ ափսե, բամբակ, ցորեն կամ ոսպ։
Բնագիտական փորձ «Գունավոր ծաղիկներ»
«Գունավոր ծաղիկներ» բնագիտական փորձ
Նկարներն այստեղ